Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի շրջանառություն

ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի շրջանառություն

«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից (ANSM) կասեցվել է ֆենսպիրիդ ակտիվ նյութն պարունակող դեղերի շրջանառությունը, հաշվի առնելով QT ինտերվալի երկարացման հնարավոր վտանգը:

Հաշվի առնելով նշված տեղեկատվությունն առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Էլոֆենալ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), օշարակ, 2մգ/մլ; 150մլ պլաստիկե շշիկ», «Էպիստատ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), դեղահատեր երկարատև ձերբազատմամբ, 80մգ; (30/2x15/) և (60/4x15/) բլիստերում», «Էրեսպալ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 80մգ; (30/2x15/) բլիստերում», «Էրեսպալ օշարակ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), օշարակ, 2մգ/մլ; 150մլ պլաստիկե շշիկ» դեղերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Միաժամանակ, վերոհիշյալ դեղերը ներմուծող դեղագործական կազմակերպություններին հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ